ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Երևանում քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Երևանում քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
29.12.2018 | 22:12

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018-ի արդյունքները և անդրադարձել 2019-ին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ